Հասարակական

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ուժերի պատրաստակամության դեպքում դեմ չէ ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելուն

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ուժերի պատրաստակամության դեպքում դեմ չէ ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելուն

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարեփոխված ԸՕ-ով ընտրություններն ավելի քաղաքական կլինեին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ուժերի պատրաստակամության դեպքում դեմ չէ ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նա այս մասին հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Այս ընտրությունը ՔՊ-ի կամ որևէ այլ ուժի համար չէ: Այս ընտրությունը ժողովրդի համար է, և որոշումը կայացնելու է ժողովուրդը: Ես կարծում եմ, որ ԸՕ-ի մեր առաջարկած տարբերակով ընտրություններն ավելի քաղաքական կլինեին: Եվ այն քաղաքական ուժերի ավելի լայն շրջանակի համար հնարավորություն կընդգրկեր»,-ասաց Փաշինյանը:

Նրա կարծիքով, սակայն, լիարժեք հնարավորություն կունենան ապահովել ազատ և թափանցիկ ընտրություններ: Փաշինյանը շեշտեց՝ Երևանի ավագանու ընտրությունները, ՏԻՄ ընտրությունները ևս արել են գործող օրենսգրքով, և դրանց որակի գնահատականը չի փոխվել դրանից:

«Եթե խորհրդարանական ուժերը պատրաստակամություն հայտնեն նախագիծը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար, մենք կողմ ենք դրան: Ուղղակի ես չեմ կարծում, որ արժե գործընթացն անընդհատ պտտել: Եթե գործընթացի մեջ կտեղավորվի, մենք դեմ չենք»,-եզրափակեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում