Սպորտ

«Ռոնալդու. կատարելության տենչով». մարզասեր ընթերցողն արդեն կարող է հայերեն կարդալ համաշխարհային բեսթսելերը 

2 րոպեի ընթերցում

«Ռոնալդու. կատարելության տենչով». մարզասեր ընթերցողն արդեն կարող է հայերեն կարդալ համաշխարհային բեսթսելերը 

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մարզասերների գրադարանը ավելացավ ևս մեկ գրքով. ընթերցողի դատին հանձնվեց «Ռոնալդու. կատարելության տենչով» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսին, որը կազմակերպել էր «New Mag» ընկերությունը, ներկա էին մարզական լրագրողները: Իտալացի լրագրող Լուկա Կայոլիի «Ռոնալդու. կատարելության տենչով» գրքում անդրադարձ կա պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մանկությանը, պատանեկությանը, Ավեյրոների ընտանեկան դժբախտությանը: Գիրքն անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը, թարգմանության խմբագիրն է Վասակ Դարբինյանը:

«Հայաստանում գրախանութ հիմնականում գնում են կանայք: Մենք փորձեցինք այնպես անել, որը այս գրքի հետևից գրախանութ գնան նաև տղաները: Հայաստանում տղամարդիկ բաժանվում են ոչ միայն շիկահերների կամ սևերի, «Mercedes» կամ «BMW» նախընտրողների, այլև Ռոնալդուին և Մեսսիին նախընտրողների: Այդ իսկ պատճառով մենք սկսեցինք Ռոնալդուի գրքից և կշարունակենք Մեսսիի գրքով»,-ներկաների հետ զրույցում ասաց «New Mag» հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը:

Գիրքը բոլոր գրախանութներում կվաճառվի սեպտեմբերի 22-ից:

Վարվառա Հայրապետյան

Լուսանկարը` New Mag

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում