Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի Երևանի 2800-ամյակին նվիրված  համերգ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը սեպտեմբերի 17-ին Հռոմի Teatro dell’Opera-ում ղեկավարելու է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական համերգը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, «Արամ Խաչատրյան» խորագիրը կրող հանդիսավոր երեկոյի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Էդգար Հովհաննիսյան, գործեր։ Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Հայկ Կազազյանը, ով կկատարի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Կոմիտասի Վաղարշապատի պարը ստեղծագործությունը նվագախմբի հետ կներկայացնի դուդուկահար Կամո Սեյրանյանը։

Համերգը կազմակերպել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում