Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

«Արսենալ»-ի մամուլի ծառայությունը խոսել է Մխիթարյանի Ադրբեջան մեկնելու մասին  

«Արսենալ»-ի մամուլի ծառայությունը խոսել է Մխիթարյանի Ադրբեջան մեկնելու մասին

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի մամուլի ծառայությունն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի ադրբեջանական «Ղարաբաղ»-ի դեմ խաղին:

«Ֆուտբոլիստի անվտանգությունն ամենակարևորն է: Ֆուտբոլիստի հետ խոսելուց հետո կվերլուծենք իրավիճակը և որոշում կկայացնենք: ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ կօգնեն Մխիթարյանին վիզա ստանալ և լինել թիմի հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրում է Evening Standard-ը:

Մոնակոյում օգոստոսի 31-ին կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքում՝ E խմբում Լոնդոնի «Արսենալ»-ի մրցակիցներից մեկը կլինի ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը: 2015թ. Մխիթարյանը բաց էր թողել նաև ադրբեջանական «Գաբալա»-ի հետ Դորտմունդի «Բորուսիա»-ի հանդիպումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am