Քաղաքականություն

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը ցանկանում է Երևանի ավագանիում ունենալ 50+1% ձայն

1 րոպեի ընթերցում

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը ցանկանում է Երևանի ավագանիում ունենալ 50+1% ձայն

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կուսակցության ներկայացուցիչ Արթուր Գասպարյանը հույս ունի տեսնել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:

«Մեր կուսակցությունն իրեն համարում է տեղի ունեցած հեղափոխության մի մաս: ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այդ պատճառով որոշել ենք մասնակցել այս և նաև մյուս ընտրություններին: Կարծում ենք, որ պետք է իշխանություններն ապահովեն ազատ արդար և թափանցիկ ընտրություններ»,- նշեց Գասպարյանը:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է 33 հոգանոց ցուցակով:

«Մենք հավակնում ենք 50+1 ձայնի, այդ պատճառով ոչ թե ներկայացրել ենք 195 հոգանոց, այլ 33 անդամով ցուցակ: Այն գլխավորում է կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը»,- ասաց Արթուր Գասպարյանը:

«Մենք մեր հիմնական մրցակից են համարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Պատրաստվում ենք մասնակցել նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,- հավելեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում