Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մոսկվան եւ Անկարան ընդհանուր ջանքեր կներդնեն սիրիացի փասխտականներին վերադարձնելու համար. Լավրով

Մոսկվան եւ Անկարան ընդհանուր ջանքեր կներդնեն սիրիացի փասխտականներին վերադարձնելու համար. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Թուրքիան ընդհանուր ջանքեր կներդնեն սիրիացի փասխտականներին հայրենիք վերադարձնելու համար, ինչը կօգնի այս երկրի իրադրության քաղաքական կարգավորմանը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 24-ին հայտնել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով իր թուրք պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլիի հետ կայացած բանակցությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մոսկվան եւ Անկարան շահագրգռված են փոխգործակցելու այն հարցում, որը վերաբերում Է անվտանգության պայմանների ստեղծմանը եւ հայրենիք Սիրիայի քաղաքացիների արժանավայել վերադարձին,-ասել Է Ռուսաստանի արտգործնախարարը:- Ընդհանուր ջանքեր կներդնենք, որպեսզի այդ գործընթացներն օգնեն կայունացնելու իրադրությունը, օգնեն՝ լուծելու այն հարցերը, որոնք անհրաժեշտ են քաղաքական գործընթացն սկսելու համար»:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am