Վարչական համաներմամբ ճանապարհատրանսպորտային ոլորտում կկարճվի 1 միլիոն 470 հազար կատարողական վարույթ
13:25, 21 Օգոստոս 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ճանապարհատրանսպորտային ոլորտում վարչական տուգանքներից ազատվել է շուրջ 120 հազար անձ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Ընդհանուր առմամբ կկարճվի 1 միլիոն 470 հազար կատարողական վարույթ: Այս պահի դրությամբ կարճվել է մոտ 86 հազար պարտապանների վերաբերյալ 281 հազար 685 կատարողական վարույթներ»,- ասաց Զեյնալյանը:
Նախարարի խոսքով` առաջիկա երկու ամիսներին համաներումն ամբողջությամբ կկատարվի:
Զեյնալյանը նշեց, որ 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրականացվել է վարչական համաներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում