«Կոտայքը» նորովի է ներկայացել Երևանի գարեջրի հոբելյանական 5-րդ փառատոնին
17:30, 20 Օգոստոս 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 20 տաղավար և գարեջուր արտադրող հայկական 10-ը ընկերություն: Մայրաքաղաքի կենտրոնում գարեջրի իսկական հրավառություն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մայրաքաղաքի բնակիչների և զբոսաշրջիկների կողմից ամենասիրված և սպասված նախաձեռնություններից մեկը՝ գարեջրի հոբելյանական 5-րդ փառատոնը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Գարեջրի փառատոնին ամեն տարի մատուցման յուրահատուկ ձևով և նորություններով է ներկայանում արդեն 23 տարի գարեջրի արտադրությամբ զբաղվող և շուկայում իր առանձնահատուկ տեղը զբաղեցնող Կոտայք գարեջրի գործարանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում