Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայաստանում հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ

Հայաստանում հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ՝ 11.1 տոկոս ցուցանիշ է գրանցվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրության կոմիտեից, 2018-ի յոթ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ այդմ, նույնպես աճել է՝ հասնելով 9.3 տոկոսի՝  հունիսի 8.9 տոկոսի ֆոնին:

Թեմային անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչպես ասացի օգոստոսի 17-ին, տնտեսական աճի կառուցվածքը փոխելը մեր քաղաքական առաջնահերթություններից է: Մեզ պետք է այնպիսի տնտեսական աճ, որի ամեն տոկոսը մարդիկ զգան իրենց կյանքում: Բայց կարեւոր է, որ կառավարությունը այս առումով վարում է հավասարակշռված եւ շրջահայաց քաղաքականություն՝ տնտեսական ցնցումներից զերծ մնալու համար: Ուրախ եմ, որ այդ քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունքներ: Ներդրումնե՛ր արեք Հայաստանում, բիզնես արեք Հայաստանում: Սա մի երկիր է, որտեղ կարելի է գործել, վաստակել, զարգանալ՝ օրինական եւ հավասար դաշտում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am