Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Կյանքից հեռացել է Սարգիս Աբրահամի Գրիգորյանը

Կյանքից հեռացել է Սարգիս Աբրահամի Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երկարատև հիվանդությունից 64 տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է հայտնի հասարակական գործիչ, տնտեսագետ, ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրեցին Գրիգորյանի ընտանիքից։

 Սարգիս Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին` Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 5-ին, ժամը 14:00-ին` նույն եկեղեցուց:

Սարգիս Աբրահամի Գրիգորյանը ծնվել է 1954 թվականի մարտի 16-ին Թբիլիսիում:  1974-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 1974-2003-ին զբաղեցրել է մի շարք պատասխանատու և ղեկավար պաշտոններ Հայաստանի գյուղատնտեսության, մաքսային, հարկային, կապի, տրանսպորտի, պետական եկամուտների ոլորտներում:

2003 - 2018 թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը:

Գրիգորյանը հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական էր։

Սարգիս Գրիգորգյանը երկար տարիներ զբաղվել է հանդբոլով, հանդես է եկել հանդբոլի Հայաստանի հավաքականի կազմում: Եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն (1974-76թթ), ճանաչվել է հանրապետության հանդբոլի լավագույն դարպասապահ: Անմիջական մասնակցություն է ունեցել անկախության տարիներին պետական կառավարման համակարգի կայացմանը: Մեծ է նրա դերակատարությունն ու աջակցությունը միջազգային ասպարեզում հայ արվեստի ներկայացման ու տարածման գործում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am