Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում

Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, ինչպես նաև երկրի մի շարք շրջաններ հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայտնվել է խավարում. պատճառը լայնամասշտաբ հոսանքազրկումն էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին, որ զանգվածային հոսանքազրկման պատճառը Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարն էր:

Ավելի ուշ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հայտարարություն հանդես եկավ պարզաբանմամբ, որում ասվում էր, թե վթարի պատճառ է դարձել երկրում անոմալ շոգը, որ հանգեցրել է բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, ինչը շարքից հանել է ՀԷԿ տրանսֆորմատորներից մեկը:

Առանց հոսանքի մնացած քաղաքների շարքում էին նաև Սումգայիթը, Շիրվանը, Գյանջան, Զագաթալան և այլն:

Ժամեր անց միայն հոսանքազրկված քաղաքների, այդ թվում և Բաքվի որոշակի շրջանների էլեկտրականությունը վերականգնվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]