Հասարակական

Երևանում հուշանվեր-թղթադրամով հեռախոս գնած քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանություն

2 րոպեի ընթերցում

Երևանում հուշանվեր-թղթադրամով հեռախոս գնած քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Ավանի բաժանմունքում հունիսի 21-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երևանցի Ժիրայր Հովհաննիսյանը և Վաղարշապատի բնակիչ Էլմիրա Մալխասյանը Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում հուշանվեր թղթադրամներով փորձում են բջջային հեռախոս գնել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նրանք հայտնաբերվել են Գայի պողոտայում և խարդախություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանության Ավանի բաժանմունք:

Պարզվել է, որ հունիսի 10-ին Էլմիրա Մալխասյանը խաբեությամբ 600 ԱՄՆ դոլար անվանական արժեքով հուշանվեր հանդիսացող թղթադրամով մի քաղաքացու «Այֆոն 7» բջջային հեռախոսի է տիրացել:

Վերջիններս տվել են խոստովանական բացատրություններ, որ բացի նշված դեպքից մայիս և հունիս ամիսներին նրանք Երևանի տարբեր վարչական շրջաններում կատարել են նմանատիպ այլ խարդախություններ:

51-ամյա Ժիրայր Հովհաննիսյանը ձերբակալված է: Կատարվում է քննություն:

Կասկածներ կան, որ նրանց գործողությունից հնարավոր է տուժած լինեն այլ քաղաքացիներ ևս, որոնք կարող են դիմել ոստիկանության Ավանի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում