Ստամբուլում բացվելու է «Հրանտ Դինքի հիշողության անկյունը»
13:15, 17 Մայիս 2018
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Ստամբուլում կբացվի պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի «Հիշողության անկյունը»:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակօս» պարբերականը:
«Հրանտ Դինքի հիշողության անկյունը» բացվելու է նրա կողմից հիմնված «Ակօս» ստամբուլահայ պարբերականի նախկին խմբագրատան շենքում:
«Հիշողության անկյան» մուտքը բաց է լինելու բոլոր այցելուների համար:
Պոլսահայ մտավորական, լրագրող, ստամբուլահայ պարբերականներից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է թուրք ազգայնականների կողմից 2007թ. հունվարի 19-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում