Քաղաքականություն

Ֆեդերիկա Մոգերինին և Նիկոլ Փաշինյանը քննարկել են արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

1 րոպեի ընթերցում

Ֆեդերիկա Մոգերինին և Նիկոլ Փաշինյանը քննարկել են արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրոպական Միության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ֆեդերիկա Մոգերինին վարչապետ Փաշինյանին հրավիրել է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Բրյուսել:

«Զրուցակիցները վերահաստատել են Եվրոպական Միության և Հայաստանի միջև գործընկերության կարևորությունը, անձամբ հանդիպելու հույս են հայտնել: ԵՄ բարձր ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Բրյուսել»,- ասված է հայտարարության մեջ:

Կողմերը քննարկել են նաև ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի ընդլայնման հնարավորությունները, արտաքին քաղաքական առաջնահերթ հարցերը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Եվրոպական Միության առաջնահերթություններից մեկը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում