Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

iPhone-երի վաճառքների ծավալը ցածր Է եղել մասնագետների կանխատեսումներից

iPhone-երի վաճառքների ծավալը ցածր Է եղել մասնագետների կանխատեսումներից

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը գերազանցել Է մասնագետների սպասումները՝ հասույթն արձանագրելով 61,14 մլրդ դոլարի չափով, սակայն նրա iPhone սմարթֆոնների վաճառքների ծավալներն ավելի ցածր են եղել, քան կանխատեսվում Էր: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, վկայում Է 2018 ֆինասնական տարվա երկրորդ եռամսյակի վերաբերյալ մայիսի 1-ին հրապարակված հաշվետվությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հետեւում Է այդ փաստաթղթերից, երեք ամսվա ընթացքում, որոնք ավարտվել են ընթացիկ տարվա մարտի 31-ին, վաճառվել Է մոտավորապես 52,28 մլն iPhone սմարթֆոն: Ընդհանուր հասույթը կազմել Է 61,14 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 13,82 մլրդ դոլար: Բոլոր այս ցուցանիշներն աճ են արձանագրել 2017 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի տվյալների համեմատությամբ: Նշված ժամանակաշջանում Apple-ին հաջողվել Էր իրացնել 50,76 մլն iPhone սմարթֆոն, միագումար հասույթը կազմել Էր 52,9 մլրդ դոլար, իսկ շահույթը՝ 11,03 մլրդ դոլար:

iPhone-երի վաճառքների ծավալները փոքր-ինչ ցածր են եղել մասնագետների կանխատեսումներից: Այսպես, StreetAccount հետազոտական ֆիրման ենթադրում Էր, որ կիրացվեն մոտավորապես 52,54 մլն նման սարքեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]