Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացրեց տնտեսական ասպեկտում իր տեսլականը

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացրեց տնտեսական ասպեկտում իր տեսլականը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի հատուկ նիստում ներկայացրեց վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում տնտեսության զարգացման տեսլականը: Նա խոստացավ ապահովել բոլորի հավասարությունն օրենքի  առաջ. «Դա առաջին հերթին վերաբերվում է վարչապետին, նրա ընտանիքին, հարազատներին, բարեկամներին և ընկերներին: Բացառվելու է իշխանական լծակների օգտագործումը բիզնես իրականացնելու համար: Պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգը փոխվելու է այնպես, որ Հայաստանի ժողովուրդը համոզված լինի, որ հստակ գիտի, թե ինչ ունեցվածք ունի յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա և ինչպես է փոխվում դրա կառուցվածքը պաշտոնավարմանը զուգահեռ: Պաշտոնավարմանը զուգահեռ ապօրինի հարստացումը պետք է իր հետ բերի կոնկրետ հետևանքների»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ վարչապետի պաշտոնում երաշխավորելու է, որ ՀՀ-ում ոչ մի տնտեսական մենաշնորհ չի լինելու, որևէ մեկի առաջ չի գործելու ինչ-որ բան ներկրելու արգելք: «Մենք սա պատրաստվում ենք անել ոչ թե որևէ մեկին ճնշելով, հետապնդելով, այլ գոյություն ունեցող արգելքները անառարկելիորեն վերացնելով, տնտեսական հավասար մրցակցություն ապահովելով, գերիշխող դիրքի չարաշահման դեպքերը վերացնելով»,-նշեց նա:  

Տնտեսության հիմքում պետք է լինի կրթությունն ու նորարարությունը, ոլորտի դիվերսիֆիկացիան լինելու է առաջնահերթությունների ցանկում: Փաշինյանը տնտեսական քաղաքականության մեջ ուշադրություն է դարձնելու տնտեսության բոլոր ճյուղերի վրա՝ ապահովագրելով հնարավոր արտաքին և ներքին ցնցումներից:

Նա շեշտեց, որ սփյուռքի հետ հարաբերություններում չպետք է լինի միայն սփյուռքից նյութական օգնություն ակնկալելը, պետք է առավելագույնս ներգրավել սփյուռքի հսկայական նյութական և մարդկային ռեսուրսը պետականաշինության գործում:

Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նրա թեկնածությունն առաջադրել է «Ելք» խմբակցությունը: Երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» հայտարարել են նրա թեկնածությունը սատարելու մասին. այդ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն. ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն քվեարկելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]