Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետի թեկնածու չառաջադրելու ՀՀԿ-ի որոշման հիմքում ներքին կայունությունն է, Հայաստանի ու Արցախի անվտանգությունը․ Շարմազանով

Վարչապետի թեկնածու չառաջադրելու ՀՀԿ-ի որոշման հիմքում ներքին կայունությունն 
է, Հայաստանի ու Արցախի անվտանգությունը․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ երրորդ նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին և վարչապետի պաշտոնակատար ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանին։ Ինչպես ապրիլի 28-ին հրավիրված ճեպազրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, օրակարգում եղել է ներկա ներքաղաքական իրավիճակը և ՀՀԿ մասնակցությունը մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին։

«Հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը՝ ՀՀԿ-ն մշտապես նշել է, որ իր համար առաջնայինը պետության շահն է, հայրենիքի շահն է, Հայաստանի և Արցախի ավտանգությունն է և ներքին կայունությունը։ Առաջնորդվելով այդ մարտահրավերներով և առաջնահերթություններով՝ ՀՀԿ-ն որոշել է, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը՝ ներկայացնելով ՀՀԿ հայտարարությունը։ Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն քննարկի բոլոր թեկնածուների ծրագրերը և մինչև քվեարկությունը կներկայացնի իր որոշումը։

«Փոխվել է քաղաքական իրավիճակ, երկրում ներքաղաքական ճգնաժամ է։ Հայաստանում նոր իրողություններ են և մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, որ մեզ համար առաջնայինը ոչ թե կուսակցության, այլ պետության շահն է։ Մենք առաջնորդվում ենք «Կուսակցությանս հետ, բայց ազգիս համար սկզմունքով»։ Երբ Հանրապետական կուսակցությունը ստեղծվում էր Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ, այնուհետև՝ Անդրանիկ Մարգարյան, Վազգեն Սարգսյան՝ մեր կուսակցության քաղաքական հայրերը, հիմնադիրները մեզ չեն կտակել կուսակցամոլության գաղափարը։ Մեզ կտակել են պետականաշինության և պետականամետության գաղափարը»,-ասաց ՀՀԿ խոսնակը։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը անկախ Հայաստանի պետականության ամենակարևոր հիմնասյուներից մեկն է։ «Անկախ պետականության հիմնասյուն չի նշանակում, որ դու միշտ պետք է լինես իշխանություն։ Մեզ համար ամենավերը պետության շահն է, մենք չունենք հայրենիք, որ տանենք ցնցումների։ Մեզ անհրաժեշտ են ոչ թե ուժեղ ցնցումներ, այլ ահրաժեշտ է ուժեղ Հայաստան։ Սա գիտակցված որոշում է, որի հիմքում ընկած է ներքին կայունությունը և Հայաստանի ու Արցախի անվտանգությունը»,-ընդգծեց Շարմազանովը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]