Տարածաշրջանային

5,1-5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայում, կան տուժածներ

2 րոպեի ընթերցում

5,1-5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայում, կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի լույս 24-ի գիշերը 5,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արեւելքի Ադըյամանի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Anadolu գործակալությունը՝ հղում անելով կառավարության Արտակարգ իրավիճակների վարչությանը: ntv հեռուստաալիքը հայտնել Է, որ ստորգետնյա ցնցումների հետեւանքով տուժել Է 13 մարդ: Տուժածներն իրենք են դիմել հիվանդանոցներ:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաստատել Է, որ տարերքի հարվածից զոհվածներ չկան: «Զոհեր չկան: Մի քանի շենքեր վնասվածքներ են ստացել: Կառավարությունը ձեռնամուխ Է եղել վնասվածքների մասշտաբների ու օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության գնահատմանը»,- վարչապետի խոսքը մեջբերել Է հեռուստաալիքը: Հեռուստաալիքի եթերում ցուցադրվել են կադրեր, որոնցում երեւում Է, որ մի շարք միահարկ ու երկհարկանի կառույցներ լուրջ վնասվածքներ են ստացել: Փլվել են մի քանի շենքերի պատեր: Փլատակների հավաքմանը ներգրավվել Է հատուկ տեխնիկա: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Սամսատ քաղաքից 4 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում, նշում Է Anadolu-ն: Երկրաշարժի օջախը 7 կմ խորության վրա Էր:

Մինչդեռ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 5,2:

Հիմնական հարվածից հետո սեյսմոլոգները գրանցել են 1,4-ից մինչեւ 2,7 մագնիտուդով եւս ութ հետցնցումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում