Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեցին

Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեցին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը ազատ են արձակվել Երևանի Ձերբակալվածներին պահելու վայրից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման վերաբերյալ՝ խոստանալով բոլոր հարցերին անդրադառնալ երեկոյան հանրահավաքի ընթացքում:

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը հանդես էր եկել հայտարարությամբ: «Այսօր մենք որոշում ենք կայացել, և ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդությունը Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ հետ վերցնի: Եվ ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի մոտ հանդիպման, որպեսզի բանակցենք և լուծում գտնենք: Վաղվա օրը չափազանց կարևոր է, և ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն կունենանք և սթափություն, որ ամբողջ աշխարհին ցույց տանք, անկախ նրանից՝ ինչքան բարդ խնդիր կա, ինչքան նեղվածություն, ինչքան չլուծված հարցեր կան, կարող են նստել և տրամաբանական լուծում գտնել»,- ասել էր Կարեն Կարապետյանը:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան միջնորդություններ էին ներկայացվել ՀՀ Ազգային ժողով՝ համաձայնություն տալու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ազատությունից զրկելուն, ինչպես նաև նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]