Սվազիլենդը վերանվանեցին Իսվաթինիի Թագավորություն
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սվազիլենդի Մսվաթի Երրորդ թագավորը հայտարարել Է պետության վերանվանման մասին. այժմ երկիրը կկոչվի Իսվաթինի, ինչը տեղի լեզվով նշանակում Է «սվազի ժողովրդի երկիր»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Զիմբաբվեի Zimeye լրատվական կայքը: «Ես կցանկանայի հայտարարել, որ Սվազիլենդը վերադառնում Է իր վաղնջական անվանը: Այսուհետեւ երկիրը պաշտոնապես կկոչվի Իսվաթինիի Թագավորություն»,- ասել Է թագավորը՝ Մանզինի քաղաքում ելույթ ունենալով երկրի անկախության 50-ամյակի առիթով, որը համընկել Է իր 50-ամյակի հետ:
Սվազիլենդը ոչ մեծ պետություն Է, որը գտնվում Է Հարավաֆրիկյան Հանրապետության եւ Մոզամբիկի միջեւ: Երկրի բնակչությունն ավելի քան 1,4 միլիոն Է:
2013 թվականին հայտնի Էր դարձել, որ Մսվաթի Երրորդն իր համար ընտրել Է հերթական հարսնացուին: Independent Online-ի տեղեկատվությամբ՝ գեղեցկության մրցույթի 18-ամյա ֆինալիստուհի Սինդիսվա Դլամինին դարձել Է թագավորի 15-րդ կինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում