1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայկական արծիվներ թիմը դարձել է Pro Chess League ակումբային մրցաշարի հաղթող

Հայկական արծիվներ թիմը դարձել է Pro Chess League ակումբային մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սան Ֆրանցիսկոյում ապրիլի 7-ին և 8-ին տեղի ունեցան Pro Chess League ակումբային մրցաշարի կիսաեզրափակիչները և եզրափակիչը, որտեղ հաղթող  դարձավ «Հայկական արծիվներ» թիմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան:  Հայկական արծիվներ թիմը (Armenia Eagles) դարձել էր Արևելյան ենթախմբի հաղթող և իրավունք ստացել վիճարկելու մրցաշարի հաղթողի կոչումը:

Թիմի կազմում Սան Ֆրանցիսկո էին մեկնել ՄԳ Զավեն Անդրիասյանը (1-ին խաղատախտակ), ՄԳ Սամվել Տեր-Սահակյանը (2-րդ խաղատախտակ), ՄԳ Կարեն Գրիգորյանը (3-րդ խաղատախտակ) և ազգային վարպետ Արտակ Մանուկյանը (4-րդ խաղատախտակ): Pro Chess League –ի կանոնների համաձայն՝ թիմի 4 խաղացողների միջին գործակիցը չպետք է գերազանցի 2500 կետը: Թիմի կազմում մրցաշրջանի ընթացքում բացի վերը նշված մասնակիցներից հանդես են եկել և ընդհանուր հաղթանակին մեծապես նպաստել են Հրանտ Մելքումյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Կիսաեզրափակչում մեր թիմի մրցակիցն էր Pro Chess League գործող չեմպիոն Սենթ Լուիսի ակումբը, որի կազմում մշտապես հանդես է գալիս Ֆաբիանո Կարուանան, սակայն վճռորոշ այս փուլում նա բացակայում էր GRENKE Chess Classic մրցաշարի մասնակցության պատճառով: Կարուանայի բացակայության պայմաններում թիմը գլխավորում էր ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը: Բացի Հակոբյանից թիմի կազմում հանդես էին գալիս գրոսմայստերներ Դարիուշ Սվերչը, Յարոսլավ Ժերեբուխը և ազգային վարպետ Ֆորեստ Չենը: Կիսաեզրափակիչն անցավ լարված և հավասար պայքարում: 7.5 - 7.5 հաշվի ժամանակ մեր թիմին հաղթական միավորը բերեց Սամվել Տեր-Սահակյանը:

Երկրորդ կիսաեզրափակչում Չինաստանը ներկայացնող Chengdu Pandas ակումբը հեշտորեն հաղթանակ տոնեց Ljubljana Turtles թիմի նկատմամբ: Չինաստանը ներկայացնող թիմի կազմում հանդես էին գալիս Օլիմպիական չեմպիոններ Վան Յուն և Նի Հուան, ինչպես նաև պատանի գրոսմայստեր Սյու Սյանյուն և պատանի շախմատիստուհի Չուո Ռուտոնը:

Հայկական արծիվներ (Armenia Eagles) թիմը դարձավ Pro Chess League ակումբային մրցաշարի հաղթող:

Ակումբային այս մրցաշարին մասնակցում էին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, հավակնորդ Ֆաբիանո Կարուանան, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, հանրահայտ շախմատիստներ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Էթիեն Բաքրոն, Պենտալա Հարիկրիշնան, Վիդիթ Գուջրաթին, Դմիտրի Անդրեյկինը և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]