«Google Maps»-ն ավելացրել է 39 նոր լեզու, այդ թվում՝ հայերեն
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 1 միլիարդ մարդու կողմից օգտագործվող «Google Maps» հավելվածը ավելացրել է 39 նոր լեզու, այդ թվում` հայերենը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Google բլոգը: «Տասնչորս տարի առաջ «Google Maps»-ը մի փոքր այլ էր և այն միայն անգլերեն էր: Այսօր ավելի քան 1 միլիարդ մարդ օգտագործում է հավելվածը նոր վայրեր հայտնաբերելու, հեծանվային, քայլարշավային, մեքենաների լավագույն երթուղիները գտնելու համար: Այսօր մենք «Google Maps»-ը դարձնում ենք ավելի օգտակար` ավելացնելով 39 նոր լեզու, որոնցով խոսում է 1.25 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում»,-գրված է բլոգում:
Այդ լեզուների թվում են նաև ալբաներենը, խորվաթերենը, չեխերենը, էստոներենը, վրացերենը, պարսկերենը, թուրքերենը, ուկրաիներենը, ուզբեկերենը և այլն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում