Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սևակ Խանաղյանը «Եվրատեսիլ 2018»-ում հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում

Սևակ Խանաղյանը «Եվրատեսիլ 2018»-ում հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանը հանդես կգա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում` 16-րդ համարի ներքո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնակիցների ելույթների հերթականությունը հրապարակվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքում:

Սևակ Խանաղյանը «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում կկատարի «Քամի» երգը:

Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 8-ին՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, իսկ երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 10-ին: Եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին:

«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիսաբոնում: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: «All Aboard» թեմատիկ նշանաբանի ներքո բոլորը հրավիրվում են Եվրոպայի երաժշտության տոնին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am