Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս

Հայաստանն Իրանի հետ հարաբերություններին տալիս է մեծ կարևորություն. դեսպան Թումանյան

 Հայաստանն Իրանի հետ հարաբերություններին տալիս է մեծ կարևորություն. դեսպան 
Թումանյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Թեհրան հարաբերությունները վերելքում են: Հայաստանն ակնկալում Իրանի Իսլամական Հանրապետության հետ է կապերի ընդլայնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Iran Daily»-ն փոխանցել է Իրանում ՀՀ արտաքին և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի խոսքերը: Դիվանագետը նշել է, որ վերջին տարիներին երկու երկրները զարգացրել են քաղաքական, տնտեսական և մշակութային գոհացուցիչ հարաբերություններ: Նա ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է: Թումանյանն ասել է, որ այդ կապերը կայուն են և չեն կարող ազդեցության ենթարկվել երրորդ երկրների կողմից:

Իրանական լրատվամիջոցը հիշեցրել է նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջհանգիրիի փոխադարձ այցերի մասին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ