1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մխիթարյանը ճանաչվել է «Միլան»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը ճանաչվել է «Միլան»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան»-ի դեմ խաղում լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ըստ UEFA-ի պաշտոնական կայքի:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում հաղթեց «Միլան»-ին (0:2): «Սան Սիրո» մարզադաշտում կայացած խաղի 14-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաշալի հարվածով առաջ մղեց «Արսենալ»-ին՝ խփելով նաև իր առաջին գնդակը «զինագործների» կազմում: «Զինագործները» ընդմիջման գնացին ևս մեկ անգամ գրավելով «ռոսոներների» դարպասը: Ստանալով Օզիլի փոխանցումը՝ հաշվի տարբերությունը կրկնապատկեց Ռեմզին: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]