Բասկետբոլի Հայաստանի առաջնության կիսաեզրափակչի վերջին ուղեգիրը նվաճեց ՖԻՄԱ-ն
21:51, 7 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության կիսաեզրափակչի վերջին ուղեգիրը նվաճեց ՖԻՄԱ-ն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Գրանդ սպորտը» սեփական հարկի տակ լարված և հավասար պայքարում 90-109 հաշվով պարտություն կրեց ՖԻՄԱ-ից: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ռուդոլֆ Հարությունյանը (ՖԻՄԱ), ով վաստակեց 31 միավոր:
Կիսաեզրափակչի մյուս ուղեգրերը նվաճել էին «Ուրարտու»-ն, «Արցախ»-ը և «Արթիկ»-ը:
Կիսաեզրափակիչները կմեկնարկեն մարտի 17-ից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում