Քաղաքականություն

Ադրբեջանի զինուժը կրակ է արձակել Տավուշի ուղղությամբ, զոհեր, տուժածներ չկան. Արծրուն Հովհաննիսյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի զինուժը կրակ է արձակել Տավուշի ուղղությամբ, զոհեր, տուժածներ չկան. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինուժը փետրվարի 26-ի երեկոյան Տավուշի ուղղությամբ կրակ է բացել հայկական դիրքերի և գյուղերի վրա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Իրավիճակը ներկայում հանգիստ է, ոչ մի լուրջ վնաս, վիրավորներ, տուժածներ չկան: Հիմնականում կիրառվել է հրաձգային զենք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում