Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ-ն  քվեարկությամբ մերժեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին նախագիծը

ԱԺ-ն  քվեարկությամբ մերժեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը քվեարկության մերժեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օրենքի նախագիծն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց 39, դեմ՝ 56 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Կարծում եմ, հիմա այս նախագիծը կմերժվի, սակայն մենք չենք կարող այս հարցն այսպես թողնել: Մենք պետք է շարունակենք գործընթացը համաձայնության հասնելու համար, որովհետև մենք համարում ենք այս ընտրակարգը ժողովրդավարական, որովհետև չի կարող մեկը մանդատ ստանալ՝ ավելի քիչ ձայն հավաքելով: Սա պետք է փոխվի»,- ընդգծեց Ռուստամյանը:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, ով տեղեկացրեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն, քանի որ ցանկանում են, որպեսզի խորհրդարանը հարցը քննարկելու հնարավորություն ընձեռի:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ մինչև 2022թ. բավականին ժամանակ կա, և իրենք մինչ այդ Ընտրական օրենսգրքին անդրադառնալու են: «Այդ ժամանակ մեր գործընկերները կարող են իրենց մտահոգությունները բարձրացնել: Այժմ Հանրապետական կուսակցությունը նպատակահարմար չի համարում այս հարցի քննարկումը, և մենք դեմ ենք քվեարկելու»,- նշեց Բաղդասարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]