Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներով 2018-ի հունվարին երկնիշ ու եռանիշ աճի տեմպեր են արձանագրվել 2016-ի հունվարի համեմատ

Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներով 2018-ի հունվարին երկնիշ ու եռանիշ աճի 
տեմպեր են արձանագրվել 2016-ի հունվարի համեմատ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների գծով 2018-ի հունվարին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ երկնիշ, երբեմն նաև եռանիշ աճ է արձանագրվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է նշյալ ժամանակահատվածների համեմատականը ներկայացնող ինֆոգրաֆիկա, ըստ որի` տնտեսական ակտիվության աճի տեմպը 2018-ի հունվարին 2016-ի հունվարի համեմատ 17.6 տոկոսով ավելի է եղել:

Ընթացիկ տարվա հունվարին ներքին առևտրաշրջանառության աճի տեմպի դինամիկան կազմել է 27.9 տոկոս, ընդ որում` մանրածախ առևտրինը` 7.8 տոկոս: Ընթացիկ տարվա հունվարին շինարարության ծավալի աճի տեմպը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է եղել 13.3 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճի տեմպի դինամիկան կազմել է 26 տոկոս:

Առևտրաշրջանառության և ներմուծման ծավալների աճի տեմպերի դինամիկան եռանիշ ցուցանիշ է գրանցել` համապատասխանաբար` 111 և 120 տոկոս, այսինքն` աճել է ավելի քան երկու անգամ: Արտահանման աճի տեմպի դինամիկան կազմել է 97 տոկոս:

Միայն գյուղատնտեսության ծավալի աճի տեմպի դինամիկան նվազել է 0.2 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am