Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք»-ի հայտարարության նախագծին

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց մարտի 1-ի 
իրադարձությունների վերաբերյալ «Ելք»-ի հայտարարության նախագծին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծին: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության նախագծին դրական եզրակացություն տալու մասին հարցին կողմ քվեարկեց միայն պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ելք»-ի ներկայացրած հայտարարության նախագիծը 5 կետ է պարունակում, որոնցով դատապարտվում է մարտի 1-ի իրադարձությունները, ՀՀ իրավապահ մարմիններից պահանջվում է սեղմ ժամկետներում բացահայտել և պատասխանատվության ենթարկել մարտի 1-ին տեդի ունեցած սպանությունների կազմակերպիչներին, դատապարտվում է 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձություններն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, առաջարկվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, վնասվածքներ ստացած քաղաքացիներին։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ