Քաղաքականություն

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին նախագծին

1 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին նախագծին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկության դնելուց առաջ հարակից զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը նախագծի հեղինակ Նաիրա Զոհրաբյանին առաջարկեցին ետ վերցնել նախագիծը, սակայն վերջինս հրաժարվեց և պահանջեց այն քվեարկության դնել:

Նիստը նախագահող, պետական-իրավական հանձնաժողովի և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը հայտնեց, որ նախագծի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել նաև կառավարությունը:

Նախագիծը դրվեց քվեարկության, որին դրական եզրակացություն տալու մասին հարցին դեմ քվեարկեց 9, կողմ 5 պատգամավոր: Ռուստամ Մախմուդյանը հայտարարեց, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում