Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բաժնետոմսերի համաշխարհային շուկան երկու շաբաթում ավելի քան 5 տրլն դոլար Է կորցրել

Բաժնետոմսերի համաշխարհային շուկան երկու շաբաթում ավելի քան 5 տրլն դոլար Է կորցրել

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաժնետոմսերի համաշխարհային շուկան երկու շաբաթում միագումար կապիտալիզացիայի 5,2 տրիլիոն դոլար (կամ շուրջ 6 տոկոս) Է կորցրել վայրիվերումների պատճառով: Դա ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաշվարկել Է S&P Dow Jones Indices-ից ինդեքսների ավագ վերլուծաբան Հովարդ Սիլվերբլաթը:

Նրա հաշվարկները հիմնված են ԱՄՆ-ում հունվարի 26-ի սակարկությունների փակումից մինչեւ փետրվարի 8-ը ներառյալ ընկած ժամանակամիջոցի տվյալների վրա:

Գումարի գրեթե կեսը (2,49 տրիլիոն դոլար) բաժին Է ընկնում ամերիկյան Standard & Poor՚s ինդեքսին: S&P 500-ը հունվարի 26-ին ձեռք բերած պատմական առավելագույնից իջել Է 10,6 տոկոսով, իսկ Dow Jones Industrial Average-ը նույն ժամանակամիջոցում կորցրել Է 10,4 տոկոս:

Bloomberg գործակալության գնահատումներով՝ բաժնետոմսերի համաշխարհային շուկայի կապիտալիզացիան վերջին բարձրակետից (հունվարի 28) կրճատվել Է ավելի Էականորեն՝ 5,95 տրիլիոն դոլարով, հունվարի 26-ից՝ 5,4 տրիլիոն դոլարով, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]