Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նալբանդյանն ավելորդ չի համարում Ալիևին Երևանի տոնակատարություններին մասնակցելու հնարավորություն տալ

Նալբանդյանն ավելորդ չի համարում Ալիևին Երևանի տոնակատարություններին 
մասնակցելու հնարավորություն տալ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ավելորդ չի համարում Ադրբեջանի նախագահին Երևանի տոնակատարություններին մասնակցելու հնարավորություն տալ: Հունվարի 29-ին հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսին այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարը` լրագրողի խնդրանքով արձագանքելով Բաքվից հնչած այն հատարարությանը, թե «իրենց համար չսպիացած վերք է 1918 թվականին Երևանը Հայաստանին տալը»:

«Առաջին անգամ չէ, որ նման հայտարարություններ են անում: Եղել են նաև հայտարարություններ այն մասին, որ Արցախը պատմական Ադրբեջանի տարածք է: Ես կարծում եմ, որ ավելորդ չէր լինի Ադրբեջանի ղեկավարին հնարավորոթյուն տալ գալ Երևանի 2800-ամյակի միջոցառումներին մասնակցելու, միգուցե տեղում պատմությանն ավելի մոտիկից ծանոթանա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը հիշեցրեց, որ այս տարի նշում ենք Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հաղթանակների 100-ամյակը: Այն հաղթանակների, երբ մեր զինվորի քաջությամբ, ժողովրդի զոհողությամբ կարողացանք պաշտպանել Երևանը, մեր ազատ, անկախ ապրելու իրավունքը:

«Իսկ ի՞նչ են նշելու այս տարի Բաքվում, նշելու են Թուրքիայի կողմից ստեղծված Կովկասյան բանակի կողմից Բաքվի և այլ քաղաքների գրավումը, սա է իրողությունը: Ի դեպ, 80-ական թվականների սկզբներին ներկա նախագահի հայրը Հայաստանում այցելել էր Սարդարապատի համալիր, այդ այցի լուսանկարները կան: Կարծում եմ, որ մի օր հնարավոր կլինի, որ ներկա նախագահը նույնպես այնտեղ լինի»,-ավելացրեց Էդվարդ Նալբանդյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]