Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Բենզինի և դիզվառելիքի գները Հայաստանում և Վրաստանում գրեթե նույնն են. ՏՄՊՊՀ

Բենզինի և դիզվառելիքի գները Հայաստանում և Վրաստանում գրեթե նույնն են. ՏՄՊՊՀ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և Վրաստանում բենզինի և դիզվառելիքի գները գրեթե նույնական են, իսկ գնագոյացման մեխանիզմները` տարբեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ և Հայաստանում, և Վրաստանում բենզինի և դիզվառելիքի գները գրեթե նույնն են, բայց պետք է հաշվի առնել, որ երկու երկրներում կան գնագոյացման տարբերություններ: Հայաստան ներկրվող բենզինը տեղափոխվում է Վրաստանի տարածքով երկաթուղու միջոցով: Հաշվարկները ցույց են տալիս, որ տեղափոխման ծախսերը էական ազդեցություն ունեն բենզինի ինքնարժեքի մեջ»,-ասաց Արտակ Շաբոյանը: Նրա խոսքով` տարբեր է նաև ներմուծման երկրների աշխարհագրությունը: Եթե Հայաստանը ներմուծումներն իրականացնում է հիմնականում Ռուսաստանից, Ռումինիայից և Բուլղարիայից, ապա Վրաստանը` Ադրբեջանից  և Թուրքմենստանից:

Անդրադառնալով դեռևս նախորդ տարվա ընթացքում բենզինի ու դիզելային վառելիքի գնային փոփոխությանը, մասնավորապես, աճին` Արտակ Շաբոյանը նշեց, որ դա պայմանավորվել է ձեռբերման գների ավելացմամբ:

Այս տարեսկզբին ևս այս ապրանքային շուկաներում արձանագրվել է գների ավելացում` հարկային դրույքաչափերի փոփոխությունների ազդեցությամբ:

Մասնավորապես, ընթացիկ տարվա հունվարի մեկից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am