Բրիտանիայում թռչնագրիպի նոր դեպքեր են գրանցվել
13:35, 13 Հունվար 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանիայի գյուղատնտեսության նախարարությունը երկրում H5N6 թռչնագրիպով վարակման նոր դեպքեր է գրանցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Դորսեթ կոմսությունում վիրուսով վարակված 17 թռչուն է հայտնաբերվել:
Նախարարության տվյալներով՝ սա երկրում 2017-2018 թվականների ձմռանը թռչնագրիպի գրանցված առաջին դեպքն է:
«Հասարակության առողջության համար թռչնագրիպի H5N8 վիրուսի վտանգը շատ ցածր է»,- հայտնել են նախարարությունից: Միաժամանակ ընդգծվում է, որ վիրուսը շատ վարակիչ է և մահացու թռչունների համար:
Երկրի իշխանությունները հորդորել են թռչնաբույծներին պահպանել անվտանգության բոլոր կանոնները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում