Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ-ն միաձայն ընդունեց էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու հնարավորություն ընձեռող օրինագիծը

ԱԺ-ն միաձայն ընդունեց էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու հնարավորություն 
ընձեռող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց քաղաքացիական և վարչական գործերով էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու հնարավորություն ընձեռող օրինագիծը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Քաղաքացիական դատավարության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեց 98 պատգամավոր:

Նախագծով հայցադիմում, դիմում, հայցադիմումի պատասխան, միջնորդություն կամ այլ փաստաթղթեր դատարանին կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով: Այդ հարթակն արդեն տեխնիկապես պատրաստ է. «Դատալեքս» տեղեկատվական համակարգի միջոցով դա հնարավոր է անել:

Անձը հնարավորություն կունենա ապացույցները ներկայացնել սկանավորված եղանակով, իսկ արդեն դատական նիստի ժամանակ կբերի նաև բնօրինակ փաստաթղթերը, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]