ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային Պարալիմպիկ խաղերում Հայաստանը դեռևս ունի մեկ մասնակից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը: « Փենչհանի Պարալիմպիկ խաղերին Հայաստանը կներկայացնի մեկ մարզիկ` լեռնադահուկորդ Սասուն Հակոբյանը»,-ասաց Աբրահամյանը:
2018 թվականի ձմեռային Պարալիմպիկ խաղերը կմեկնարկեն 2018 թվականի մարտին և կեզրափակվեն 18-ին: Մոտ 550 մարզիկներ կպայքարեն 5 մարզաձևերում: