Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ԱՊԼ-ն ԱԳ նախարարների արտահերթ խորհրդակցություն Է հրավիրում Երուսաղեմի կարգավիճակի հարցի շուրջ

ԱՊԼ-ն ԱԳ նախարարների արտահերթ խորհրդակցություն Է հրավիրում Երուսաղեմի կարգավիճակի հարցի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական պետությունների լիգան առաջիկա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին, արտաքին գործերի նախարարների մակարդակով արտահերթ խորհրդակցություն Է հրավիրում այն բանի կապակցությամբ, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 6-ին հայտնել Է ՄԵՆԱ եգիպտական գործակալությունը: «Խորհրդակցությունում քննարկվելու են արաբական երկրների հետագա քայլերը Երուսաղեմի, նրա իրավաբանական եւ պատմական կարգավիճակի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշման ենթադրվող փոփոխման կապակցությամբ»,-ասված Է միջարաբական այդ կազմակերպությանն առընթեր Պաղեստինի մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ, որից քաղվածքներ Է արել գործակալությունը:

Դեկտեմբերի 5-ին ԱՊԼ-ի խորհուրդը մշտական ներկայացուցիչների մակարդակով կոչ Է արել ԱՄՆ-ին եւ աշխարհի բոլոր պետություններին՝ կատարել ՄԱԿ-ի բանաձեւերը, որոնց համաձայն, Արեւելյան Երուսաղեմը 1967 թվականին բռնազավթված պաղեստինյան տարածքների անբաժանելի մասն Է:

Անցյալ շաբաթ Սպիտակ տանը կայացած խորհրդակցությունում Թրամփը, վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ կարծիք Է հայտնել, որ ժամանակն Է բավարարել Իսրայելի խնդրանքը եւ ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Ինչպես սպասվում Է, իր որոշման մասին Միացյալ Նահանգների նախագահը կհայտարարի դեկտեմբերի 6-ին: Ավելի վաղ մի ամբողջ շարք արաբական պետությունների ղեկավարներ նախազգուշացում են արել Վաշինգտոնի պլանների վերաբերյալ:

Բեթղեհեմում հակաամերիկյան ցույցի մասնակիցները քաղաքի փողոցներում այրել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մի քանի դիմանկարներ: Նրանք այս կերպ բողոքել են Միացյալ Նահանգների դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Սպիտակ տան վարչակազմի մտադրության դեմ: Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու «թշնամիների» ցանկությունը խոսում Է նրանց անզորության մասին: «Այսօրվա դրությամբ բռնակալն Ամերիկան Է, սիոնիստական ռեժիմը եւ տարածաշրջանում նրանց բոլոր քսու արբանյակները, որոնք ցանկանում են պատերազմ սկսել, ինչը ԱՄՆ-ի ծրագիրն Է»,- ասել Է Խամենեին:

«Պաղեստինի հարցում նրանց ձեռքերը կապված են, եւ նրանք չեն կարող հասնել իրենց նպատակներին»,- հավելել Է Խամենեին: Իր հերթին Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերի 6-ին մտահոգություն Է հայտնել ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Վաշինգտոնի որոշման կապակցությամբ եւ հորդորել Է պահպանել ստատուս-քվոն:

«Չեմ կարող թաքցնել իմ խորը մտահոգությունը վերջին օրերին ստեղծված իրադրության կապակցությամբ եւ միաժամանակ չդիմել քաղաքի ստատուս-քվոն պահպանելու կոչով՝ ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձեւերին համապատասխան»,-հայտարարել Է քահանայապետը: Հռոմի պապը հույս Է հայտնել, որ Երուսաղեմի հարցում «կգերակշռի իմաստնությունն ու համբերությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am