Միջազգային

Բաղդադը քրդական ինքնավարությունից պահանջել Է հրաժարվել անկախության գաղափարից

2 րոպեի ընթերցում

Բաղդադը քրդական ինքնավարությունից պահանջել Է հրաժարվել անկախության գաղափարից

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի կենտրոնական իշխանությունները քրդական տարածաշրջանի կառավարությունց պահանջել են հայտարարել անկախության եւ արաբական երկրի կազմից դուրս գալու գաղափարից հրաժարվելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի դիվանատան՝ նոյեմբերի 6-ին տարածած հայտարարության մեջ:

«Մենք քրդական տարածաշրջանից պահանջում ենք պարզորոշ հայտարարել Իրաքից անջատվելուց կամ անկախությունից հրաժարվելու հանձնառության մասին՝ հիմնվելով Ֆեդերալ դատարանի վճռի վրա»,- ընդգծել են նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ հանրապետության Ֆեդերալ դատարանը հավաստել Է, որ երկրի հիմնական օրենքում չկա հոդված, որը թույլ տա Իրաքից որեւիցե տարածաշրջանի անջատում՝ դրանով իսկ բացառելով հանրաքվեի արդյունքներով անկախ Իրաքյան Քրդստանի ստեղծման հնարավորությունը: Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի Է ունեցել անկախության հանրաքվե:

Քրդստանի հանրաքվեի եւ ընտրությունների գծով Ընտրական անկախ բարձրագույն հանձնաժողովը երկու օր անց հայտարարել Է, որ հանրահարցմանը մասնակցածների ավելի քան 90 տոկոսն արտահայտվել Է Իրաքից անջատվելու օգտին: Հանրահարցումը կայացել Է ի հեճուկս Բաղդադի բողոքների եւ տարածաշրջանային իշխանությունների ոչ սահմանադրական գործողությունների վերաբերյալ Բարձրագույն դատարանի վճռի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում