Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն

Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանում ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն»-ի բացման արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բժշկական նոր կենտրոնի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ֆրանսահայ հայտնի բժիշկ-ուռուցքաբան, դոկտոր, կենտրոնի բժշկական մասի ղեկավար Նորբերտ Ավետյանին:

«Նորման» հիմնադրամի և Նորբերտ Ավետյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում բացված կենտրոնը Հայստանում կիրականացնի քաղցկեղով հիվանդների` եվրոպական չափանիշներին համապատասխան բուժում՝ կիրառելով նաև անվանի բժիշկ Նորբերտ Ավետյանի մասնագիտական մեթոդները: Առանձնակի կարևորելով Երևանում նման կենտրոնի հիմնումը` միջոցառման բանախոսները նկատել են, որ առողջական ծանր այս հիվանդությամբ տառապող անձինք բուժման նպատակով արտերկիր մեկնելու անհրաժեշտություն այլևս չեն ունենա, ինչն, անշուշտ, ինչպես ֆինանսական, այնպես էլ լեզվի չիմացության հետ կապված որոշակի խնդիրներ է միշտ ստեղծել: Նաև նշվել է, որ Հայաստանից ժամանած մեծ թվով հայերի Փարիզում ընդունած բժիշկն այսուհետ մասնագիտական իր հմտությունները կիրացնի հենց հայրենիքում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին ու հնարավորություններին: Նշվել է, որ կենտրոնն ապահովված է բարձրակարգ բուժծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական սարքավորումներով: Հարկ է նշել, որ կենտրոնը նպատակ ունի նաև օժանդակել քաղցկեղով հիվանդ ունեցող խոցելի ընտանիքներին՝ աջակցելով նրանց ֆինանսական միջոցների հայթայթման հարցում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]