Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Այբ» դպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Այբ» դպրոցի նոր մասնաշենքի բացման 
արարողությանը
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում «Այբ» դպրոցի նոր՝ երրորդ մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը, որի հիմնարկեքը տեղի էր ունեցել դեռևս 2015 թվականին՝ Հանրապետության Նախագահի ներկայությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահ Սարգսյանը կրթության և գիտության նախարարի, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահի և միջոցառմանը հրավիրված «Այբ»-ի բարերարների ու այլ հյուրերի հետ շրջել է յուրօրինակ ճարտարապետական լուծումներով քառահարկ նոր մասնաշենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, մասնաշենքի տեխնիկական հագեցվածությանը: «Այբ» դպրոցի 4200 քմ. տարածքով նոր մասնաշենքը նախատեսված է 180 աշակերտի համար և հագեցած է ուսումնառության և երեխաների ստեղծագործ ներուժի լավագույնս բացահայտման նպատակով հիմնված բազմաթիվ լաբորատորիաներով, արվեստի ստուդիաներով ու առողջ ապրելակերպը խրախուսող սպորտդահլիճով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]