Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Ադրբեջանի պաշտոնյաներին պատժամիջոցների ենթարկելու նախագիծ

ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Ադրբեջանի պաշտոնյաներին 
պատժամիջոցների ենթարկելու նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Քրիս Սմիթի եւ Ջիմ ՄքԳավերնի նախաձեռնությամբ օրենքի նախագիծ է ներկայացվել, որը նախատեսում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով Ամերիկայի ձայնին, այս մասին ասվում է կոնգրեսական Քրիս Սմիթի պաշտոնական կայքէջում:

«Ադրբեջանի իշխանությունը շարունակում է բռնություններ կիրառել, քաղաքական նկատառումներով քրեական մեղադրանքներ ներկայացնել, առեւանգել եւ այլ կերպ փորձել լռեցնել մարդու իրավունքների պաշտպաններին, անկախ լրագրողներին եւ կրոնական առաջնորդներին: Մեր երկրների միջեւ ակնհայտորեն առկա են կարեւոր անվտանգության եւ տնտեսական կապեր, այնուամենայնիվ, նման խախտումները չեն կարող անտեսվել», - նշել է կոնգրեսական Քրիս Սմիթը:

Նախագիծը նախատեսում է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգներն առաջնահերթությունը տալու է մարդու իրավունքների եւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը: Նշված իրավունքներն ու ազատությունները խախտող Ադրբեջանի իշխանավորների նկատմամբ օրենքը նախատեսում է «Մագնիցկու ցուցակի» օրինակով պատժամիջոցների կիրառում: Նախագիծը նաեւ կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել հետապնդումները ժողովրդավար կառավարության կողմնակիցների նկատմամբ:

«Գլոբալ Մագնիցկու Ակտը ճանապարհ է հարթել դեպի նոր ժամանակաշրջան, որտեղ Միացյալ Նահանգները կարող է պաշտպանել մարդու իրավունքները», -ասել է կոնգրեսականը:

Նա մասնավորապես առաջարկում է որպես պատժամիջոց Միացյալ Նահանգներ մուտքի իրավունքի արգելումը եւ ադրբեջանցի պաշտոնյաների հաշիվների սառեցումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]