Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պուտինը շնորհավորել է ՀՀ Նախագահին և Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների ամրապնդման վստահություն հայտնել

Պուտինը շնորհավորել է ՀՀ Նախագահին և Հայաստան-Ռուսաստան դաշնակցային 
հարաբերությունների ամրապնդման վստահություն հայտնել

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Իր շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահն ընդգծել է, որ ընթացիկ տարում Ռուսաստանն ու Հայաստանը նշում են երկու նշանակալի տարեթվեր՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը:    

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակի զարգացման գործում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաև ռուս-հայկական արդյունավետ փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում:

ՌԴ նախագահը Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման վստահություն է հայտնել՝ ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների, Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]