Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամ Բրայան Արդունիին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի 
անդամ Բրայան Արդունիին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 15-ին ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամ Բրայան Արդունիին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Սփյուռք համագործակցության հարցերի շուրջ՝ նշելով, որ սեպտեմբերի 18-ից 20-ը Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը լավ հարթակ է համահայկական օրակարգի հարցերի քննարկման և դրանց լուծման ուղղությամբ նոր ուղիներ գտնելու համար:

Հանդիպմանը քննարվեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության խորացման ուղղությամբ գործադրվող ջանքեր։

Զրուցակիցիներն անդրադարձան Ամերիկայի հայկական համագումարի գործունեությանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am