1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Յագլանդն առաջարկում է Ադրբեջանին դուրս հանել Եվրոպական խորհրդից

Յագլանդն առաջարկում է Ադրբեջանին դուրս հանել Եվրոպական խորհրդից

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդն առաջարկել է Ադրբեջանին հանել Եվրոպական խորհրդից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azadliq.info լրատվական գործակալությունը:

Յագլանդն անդրադարձել է 2013-ին Ադրբեջանում բողոքի ակցիաների մասնակցելու և ադրբեջանական իշխանություններին քննադատելու պատճառով ձերբակալված ակտիվիստ Իլգար Մամեդովի գործին:

Եվրոպական դատարանի դատավորները պարզել էին, որ նրան ձերբակալել են Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար և քաղաքական շարժառիթներով, սակայն Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է նրան ազատել:

Յագլանդը պահանջել է, որ Մարդու իրավունքների շրջանակում եվրադատարանի որոշումները չկատարելու և քաղբանտարկյալին ազատ չարձակելու պատճառով Ադրբեջանի դեմ իրականացվեն հստակ օրենսդրական քայլեր:

«Եվրոպայում քաղաքական բանտարկյալ չպետք է լինի: Բարձրագույն դատարանը որոշում է կայացրել, որ Իլգար Մամեդովի ձերբակալությունը անօրինական է և մենք չպետք է հանդուրժենք այն հանգամանքը, որ Ադրբեջանի կառավարությունը նրան ազատազրկել է»,- ասել է Յագլանդը:

Յագլանդը նշել է, որ հարկավոր է լրջորեն մտածել, թե Ադրբեջանն, արդյոք, ցանկանո՞ւմ է կատարել Եվրոպայի խորհրդում ստանձնած հանձնառությունները, թե ոչ:

«Արդեն ժամանակն է լրջորեն մտածելու, արդյոք Ադրբեջանը, որպես Եվրոպայի խորհրդի անդամ, ցանկանո՞ւմ է կատարել այս կազմակերպության նկատմամբ ստանձնած հանձնառությունները, թե ոչ»,- հավելել է նա:

Յագլանդը կոչ է արել Ադրբեջանի նկատմամբ կիրառել Եվրոպայի խորհրդի  կոնվենցիայի 46.4 կետը:

Այս կետի կիրառումը ենթադրում է Ադրբեջանի հեռացումը մարդու իրավունքների այս կառույցից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]