Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրոպացի գործիչները սկսել են հրաժարվել միջազգային ասպարեզում խայտառակված Ադրբեջանից

Եվրոպացի գործիչները սկսել են հրաժարվել միջազգային ասպարեզում խայտառակված 
Ադրբեջանից

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարկ Վերվիլգենը, ով 7 տարի Բելգիայում եղել է նախարար, ապա զբաղեցրել է «Եվրոպայի ադրբեջանական հասարակություն» կազմակերպության Բենիլյուքսի գրասենյակի տնօրենի պաշտոնը, այլևս հրաժարվում է Ադրբեջանի համար լոբբիստական գործունեություն իրականացնել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Մարկ Վերվիլգենը, որպես «Եվրոպայի ադրբեջանական հասարակություն» կազմակերպության Բենիլյուքսի գրասենյակի տնօրեն, զբաղվել է Ադրբեջանի հետ տնտեսական և մշակութային կապերի ընդլայնմամբ:

Այսուհետ այս կազմակերպությունը ղեկավարելու է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովի որդին՝ Թալե Հեյդարովը:

Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ: 

Այս տվյալները հայտնաբերվել են եվրոպական պարբերականների կոնսորցիումի կողմից իրականացված հետաքննության արդյունքում, որը հրապարակվել է Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից:

Հրապարակման մեջ տեղ են գտել եվրոպացի մեծ թվով գործիչների անուններ, ովքեր կաշառվելով ադրբեջանական վերնախավի կողմից, խախտել են իրենց պրոֆեսիոնալ անաչառության սկզբունքը և վարել ադրբեջանամետ գործունեություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]