Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրախորհրդարանը ուսումնասիրելու է Ադրբեջանի նախագահական ընտանիքի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալը

Եվրախորհրդարանը ուսումնասիրելու է Ադրբեջանի նախագահական ընտանիքի 
մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը մոտ ապագայում պատրաստելու է «Կոռուպցիան և մարդու իրավունքները երրորդ երկրներում» փաստաթուղթը, որում անդրադարձ է կատարվելու Ադրբեջանի նախագահական ընտանիքի մասնակցությամբ և վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած «Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սկանդալին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Կոռուպցիան և մարդու իրավունքները երրորդ երկրներում» փաստաթուղթը ներկայացնում  է կոռուպցիայի դեմ պայքարում և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Եվրամիության անելիքները:

Փաստաթղթում նշվում է, որ կոռուպցիան չափազանց մեծ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների համար, և որ այս տեսանկյունից կոռուպցիայի դեմ պայքարը չափազանց մեծ նշանակություն ունի: Փաստաթղթում միևնույն ժամանակ ներկայացվում են կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներ:

Եվրախորհրդարանի տարածած հայտարարության համաձայն` Ադրբեջանի մասնակցությամբ 3 մլրդ դոլարանոց կոռուպցիոն սկանդալի պայթելուց հետո 96 եվրապատգամավորներ առաջարկել են փոփոխություններ կատարել այս փաստաթղթում:

«Ադրբեջանական լվացքատուն» անվանումն ստացած կոռուպցիոն սկանդալի ուսումնասիրությունից պարզված հանգամանքների արդյունքում Եվրախորհրդարանը խստորեն քննադատում է եվրոպական որոշումներ կայացնողների վրա ազդեցություն ունենալու Ադրբեջանի քայլերը: Նախատեսվում է իրականացնել համակողմանի ուսումնասիրություն եվրոպական գործիչների վրա հնարավոր ազդեցություններն ուսումնասիրելու ուղղությամբ: Եվրախորհրդարանը եվրոպական կառավարությանը կոչ է անում ձեռնարկել խստագույն քայլեր՝ կանխելու կոռուպցիոն երևույթները»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ: 

Այս տվյալները հայտնաբերվել են եվրոպական պարբերականների կոնսորցիումի կողմից իրականացված հետաքննության արդյունքում, որը հրապարակվել է Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]