Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ադրբեջանի կողմից փողերի լվացման գործի չերևացող կողմերից է նաև Հարավային գազային միջանցքը

Ադրբեջանի կողմից փողերի լվացման գործի չերևացող կողմերից է  նաև Հարավային գազային միջանցքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս. կոռուպցիոն սկանդալի չերևացող կողմերից է «Հարավային գազային միջանցք»-ը, որով ադրբեջանական գազը հասնելու է Եվրոպա:

Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ  «Ադրբեջանական լվացքատան» բացահայտման գործն ունի մի շատ կարևոր կողմ, որը սակայն անտեսվել է և չի հրապարակվել, ոչ The  Guardian թերթի և ոչ էլ մամուլի այլ միջոցների կողմից:

 «Հարավայի գազային միջանցք»-ի նախագիծի իրականացման համար, որով ադրբեջանական գազը հասնելու է Եվրոպա, ընդհանուր ծախսերը կազմում են 45 մլրդ դոլար :

Ադրբեջանի իշխանությունների՝ նման մեծ ծավալի կոռուպցիոն գործարքների մեջ մտնելու գլխավոր պատճառներից է Եվրոպայում Ադրբեջանի դրական կերպար ստեղծելու ձգտումը, քանի որ այս միլիարդավոր դոլարներ պահանջող նախագիծն առանց Եվրոպայի օժանդակության Ադրբեջանն իրականացնել չի կարող:

Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է 2,8 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ: 

Այս տվյալները հայտնաբերվել են եվրոպական պարբերականների կոնսորցիումի կողմից իրականացված հետաքննության արդյունքում, որը հրապարակվել է Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]