Մշակույթ

Այվազովսկու ժառանգները ժամանել են Ղրիմ՝ նկարչի ծննդյան 200-ամյակի տոնակատարությանը

2 րոպեի ընթերցում

Այվազովսկու ժառանգները ժամանել են Ղրիմ՝ նկարչի ծննդյան 200-ամյակի տոնակատարությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծովանկարիչ Հովհաններս Այվազովսկու ժառանգները, որոնք ապրում են Ավստրալիայում, ժամանել են Ղրիմ, որտեղ սկսվում են իրենց նախահոր ծննդյան 200-ամյակին նվիրված հանդիսությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սիմֆերոպոլում նկարչի ժառանգները ծաղիկներ են դրել Այվազովսկի եղբայրների՝ ավագ Գաբրիել Այվազովսկու, որը Հայաստանյայց առաքելական եկեղեցու արքեպիսկոոս Էր եւ կրտեսր Հովհաննես Այվազովսկու հուշարձանին:

Այվազովսկու ժառանգները նաեւ հանդիպել են Ղրիմի հայերի ազգային ինքնավարության ակտիվի հետ, որտեղ նրանց են նվիրել նկարչի ծննդյան 200-ամյակին նվիրված գրքեր եւ օրացույցներ եւ ճաշակել են հայկական խոհանոցի կերակրատեսակներ:

«Մեծ մարդիկ միավորում են երկրներ, մայր ցամաքներ եւ մարդկանց, ինչի հաստատումն Է հայ ժողովրդի զավակ Հովհաննես Այվազովսկու ժառանգների ժամանումը, որ նաեւ հեռավոր Ավստրալիայում նրանք չեն մոռանում Ղրիմի մասին, որտեղ ծնվել Է նրանց նախահայրը»,- ՏԱՍՍ-ին ասել Է Ղրիմի «Լույս» հայ բարեգործական հիմնադրամի նախագահը:

Ղրիմում Այվազովսկու ժառանգները կմնան մինչեւ հուլիսի 31-ը, մասնավորապես, Թեոդոսիայում նրանք կայցելեն նկարչի գերեզման, եկեղեցի, որտեղ նա մրկտվել Է, եւ պատկերասրահ, որտեղ պահվում Է նրա գործերի՝ աշխարհում ամենամեծ հավաքածուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում