Maserati-ն 460-ձիաուժանոց GranTurismo Է ցուցադրել
16:16, 28 Հունիս 2017
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Maserati մակնիշը Նյու Յորքում ներկայացրել Է GranTurismo-ի 2018 թվականի նոր մոդելը: Հունիսի 28-ին այս մասին հայտնել Է Carscoops-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավտոմոբիլը մատչելի կլինի երկու տարբերակով՝ Sport եւ MC: Երկու մոդելներն Էլ ստացել են ջերմափոխանակչի փոփոխված վանդակներ, մեծացված օդառիչներ, ինչպես նաեւ վերափոխված հետին թափարգել:
GranTurismo-ն հանդերձված Է V8 4,7-լիտրանոց շարժիչով, որը կարող Է զարգացնել մինչեւ 460 ձիաուժ հզորություն: Ժամում մինչեւ 100 կիլոմետր արագության ավտոմեքենան հասնում Է 4,8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում Է ժամում 301 կիլոմետր:
Ավտոմեքենաները սարքավորված են Harman Kardon աուդիոհամակարգով եւ տեղեկատվական-ժամանցային համակարգով՝ Android Auto-ի եւ Apple CarPlay-ի օժանդակությամբ: Մոդելների գներն առայժմ չեն հայտնում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում